Զբոսաշրջային ռեսուրսներ

ՀՀ «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» օրենքով զբոսաշրջային ռեսուրսները բնութագրվում են որպես զբոսաշրջիկների մտավոր, նյութական, ֆիզիկական և այլ պահանջմունքների բավարարմանն ուղղված պատմամշակութային, կրոնական բնույթի, բնական, մարդկային, սոցիալ-տնտեսական և այլ ռեսուրսներ: Զբոսաշրջային ռեսուրսների էությունը կայանում է նրանում, որ դրանք հիմք են ծառայում զբոսաշրջային արդյունքի ձևավորման համար: Ավելի ընդհանրական կերպով կարելի է ասել, որ զբոսաշրջային ռեսուրսներ են համարվում այն ամենը, ինչը հնարավոր է օգտագործել կոնկրետ տարածաշրջանում զբոսաշրջային գործունեության կազմակերպման և զբոսաշրջիկներ գրավելու համար: Կան զբոսաշրջային ռեսուրսների դասակարգման մի քանի մոտեցումներ: Ընդհանուր առմամբ դրանք լինում են. 



1. բնական ռեսուրսներ. կլիման, բնապատկերները, լանդշաֆտը, ծովերը, լճերը, գետերը, լեռները, անտառները: Բնական ռեսուրսների կարևորագույն ֆունկցիան դրանց օգտագործման հնարավորությունն է մարդու հոգևեր և ֆիզիկական ուժերի վերականգնման համար:

Զբոսաշրջային-ռեսուրսներ-տուրիստական-ռեսուրսներ-տուրիզմի-ռեսուրս

2. մարդածին ռեսուրսներ, որոնք ստեղծվել են մարդու կողմից, նրա աշխատանքի արդյունքում, այսինքն` ճարտարապետական կառույցները, հուշարձանները, արվեստի ստեղծագործությունները: Դրանք հենց ցուցադրման օբյեկտներն են:


3. լրացուցիչ ռեսուրսներ, որոնք ուղղված են զբոսաշրջիկներին կացության, տեղափոխման և այլ ծառայությունների ապահովմանը և ներառում են նաև այն բոլոր կազմակերպությունները, որոնք զբաղվում են զբոսաշրջիկների ընդունմամբ և սպասարկմամբ: Այս ռեսուրսներըն անվանում են նաև ճանապարհորդության տնտեսական հարմարություններ:


4. զբոսաշրջային տեղեկատվական ռեսուրսներ: Տեղեկատվությունը ծառայությունների ոլորտում, հատկապես զբոսաշրջության բնագավառում, շատ մեծ կարևորություն ունեցող ռեսուրս է : Զբոսաշրջային տեղեկատվական ռեսուրսներ ասելով հասկանում ենք կոնկրետ տարածքի կամ օբյեկտի, դրա պատմության, մշակույթի, բնության մասին ամբողջական տեղեկատվությունը, որը ներկայացվում է զբոսաշրջիկին մինչ ճամփորդությունը, դրա ընթացքում և ավարտից հետո: Մանրամասնելով կարելի է ասել, որ տեղեկատվական ռեսուրսներին են դասվում բելեր տեսակի ուղեցույցները, զբոսաշրջային քարտեզները, տեսա և ձայներիզները, և ցանկացած տեսակի տեղեկություն, որը կապված է տարածքի կամ օբյեկտի հետ:


Աշխարհի բոլոր տուրիստական քաղաքներում կան զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններ, որտեղ յուրաքանչյուր այցելու կարող է ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն:










Comments