ՀՀ հյուրանոցների զբաղվածության տարեկան միջին մակարդակը

Զբաղվածության մակարդակը (occupancy rate) հյուրանոցի գործունեության տնտեսական ցուցանիշներից է։

Այն ցույց է տալիս որոշակի ժամկետի համար վաճառված տեղերի/օրերի հարաբերակցությունն առկա տեղերի/օրերի նկատմամբ ։ Վիճակագրական տվյալների համաձայն 2014թթ-ին ՀՀ-ում ՀՏՕ-ների զբաղվածության տարեկան միջին մակարդակը կազմել է 16.9% (886 100 տեղ/օր)։ Նման ցածր ցուցանիշը խոսում է ոլորտում առկա ստվերի մասին, քանի որ զբաղվածության այս մակարդակի դեպքում ՀՏՕ-ներից շատերն ստիպված կլինեին դադարեցնել իրենց գործունեությունը։

Իրական պատկերն ստանալու համար պարզապես համադրենք այլ տվյալներ ևս։ Սահմանային անցակետերում անցկացված հետազոտության համաձայն, ՀՏՕ-ներում տեղաբաշխվող ներգնա զբոսաշրջիկների այցելության միջին տևողությունը 10 օր է։ 2014թ․-ին ժամանող զբոսաշրջիկներից թվով 165 000-ը գիշերակացն անցկացրել են ՀՏՕ-ներում․ նշանակում է, որ վերջիններս ապահովել են 1 650 000 տեղ/օր զբաղվածություն։ Այս ցուցանիշին եթե հավելենք նաև ներքին զբոսաշրջիկների 860 000 տեղ/օրը*, հանրագումարը կկազմի 2 510 000 տեղ/օր և զբաղվածության իրական մակարդակը կհասնի 48%-ի։ Այս ցուցանիշը երեք անգամ գերազանցում է հրապարակված տվյալներին և ներակայացնում է ոլորտում զբաղվածության առավել իրական մակարդակը։


ՀՀ-հյուրանոցների-զբաղվածության-միջին-մակարդակ

              ՀՀ հյուրանոցների զբաղվածության տարեկան միջին մակարդակը








Comments