Զբոսաշրջության ձևերը և զբոսաշրջության տեսակները

Մասնագիտական շրջանակներում հաճախ նույնացնում են զբոսաշրջության ձև և զբոսաշրջության տեսակ հասկացությունները: Իրականում, վերջիններս սկզբունքորեն տարբեր եզույթներ են: Զբոսաշրջության ձևը (tourism form) կապված է զբոսաշրջիկի՝ պետական սահմանը հատելու կամ չհատելու հանգամանքի հետ: Ըստ այդմ, զբոսաշրջության ձևերն ընդամենը 3-ն են՝ արտագնա, ներգնա, ներքին: Իսկ զբոսաշրջության տեսակ (tourism type) հասկացությունն առաջ է գալիս, երբ զբոսաշրջային այցելությունը դասակարգվում է որևէ հատկանիշի հիման վրա. նպատակ, տևողություն, մասնակիցների քանակ, տարիք և այլն: Օրինակ, ըստ նպատակի առանձնացնում են զբոսաշրջության հետևյալ տեսակները՝ հանգստի/ժամանցի, այցելություն հարազատների և ընկերներին, կրոնական, գործնական, արկածային զբոսաշրջություն և այլն:


զբոսաշրջության-ձև-տեսակ-զբոսաշրջության-տեսակները-տուրիզմի-ձևերը-տուրիզմի-տեսակները
Մոնթրո, Շվեյցարիա



Comments