ՀՀ-ի կողմից կիրառվող վիզային ռեժիմներն ըստ երկրների

Վերջերս, ՀՀ-ի և Իրանի կառավարությունների միջև կնքված համաձայնագրով Իրանի քաղաքացիները հնարավորություն ստացան այսուհետ Հայաստան այցելել առանց մուտքի արտոնագրի։ Դրանով իսկ, պետությունների քանակը, որոնց քաղաքացիների նկատմամբ ՀՀ մուտքի վիզային պահանջ չի գործում, դարձավ 52։


Վերջին տարիներին Հայաստանի կողմից վիզային քաղաքականության դյուրացմանն ուղղված բազմաթիվ քայլեր են ձեռնարկվել։ Զբոսաշրջության համաշխարահային կազմակերպության (ԶՀԿ) տվյալների համաձայն 2010-2015թթ․ ընթացքում Հայաստանի կողմից իրականացվել են 123 բարեփոխումներ՝ 30-ից ավել երկրների նկատմամբ։


Ներկայումս, Հայաստանի Հանրապետությունը 192 երկրներից 63-ի նկատմամբ կիրառում է ավանդական վիզային ռեժիմ, այսինքն՝ վիզան տրամադրվում է միայն ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից, 77 պետությունների քաղաքացիներ վիզան կարող են ստանալ ժամանելիս կամ էլեկտրոնային եղանակով (https://evisa.mfa.am/), իսկ 52 երկրների քաղաքացիներ ազատված են վիզա ձեռք բերելու պահանջից։



Հայաստանի-վիզային-ռեժիմները

Comments