Ու՞ր են այցելում ՀՀ ժամանող զբոսաշրջիկները

ՀՀ ժամանող զբոսաշրջիկների շրջանում այցելության վայրերի քանակը միջինում կազմում է 1.8 վայր։


Ամենաշատ թվով վայրեր այցելել են Սլովենիայից (5.6 վայր), Իսրայելից (5 վայր), Ճապոնիայից (4.9 վայր), Չեխիայից (4 վայր) ժամանած զբոսաշրջիկները, իսկ ամենաքիչ թվով վայրեր այցելել են Վրաստանից (1.1 վայր), Բուլղարիայից (1.4 վայր) և Իրանից (1.7 վայր) ժամանած զբոսաշրջիկները։ Երևանը Հայաստանի ամենաշատ այցելուներ ունեցող վայրն է։ Հարցվողների 44.1%-ն առնվազն որոշակի ժամանակ անցկացրել է Երևանում։ Մյուս մարզերի համեմատ այցելությունները նշանակալի բարձր են Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերում, իսկ ամենացածր ցուցանիշն ունեն Արագածոտնի մարզը և ԼՂՀ։

զբոսաշրջիկների-այցելության-վայրեր
ՀՀ զբոսաշրջային այցելավայրերը

Comments