Զբոսաշրջության բազմարկչի էֆեկտ

Զբոսաշրջության և ճամփորդության համաշխարհային խորհուրդը վերջերս շատ պատկերավոր կերպով ներկայացրեց ներգնա զբոսաշրջության ազդեցությունը երկրի տնտեսության վրա:


Զբոսաշրջիկների կողմից կատարված ծախսերը նախ ուղղվում են ուղղակի սպասարկող (հյուրանոցներ, ռեստորաններ, տրանսպորտային ընկերություններ, թանգարաններ և այլն) և անուղղակի սպասարկող կազմակերպություններ (բանկեր, թատրոններ և այլն): Վերջիններս այդ գումարի մի մասը ծախսում են զբոսաշրջիկների կողմից սպառվող ապրանքների և ծառայությունների ներմուծմանը, իսկ մյուսը մասը՝ տեղացիների աշխատավարձի, հարկերի, տուրքերի վճարմանը և այսպես շարունակ: Արդյունքում, գումարը մշտապես շրջանառվում է՝ զբոսաշրջիկներից հասնելով տեղական բնակչությանը:

Տնտեսության մեջ այս երևույթը կոչվում է զբոսաշրջության բազմարկչի (մուլտիպլիկատորի) էֆեկտ, որը ցույց է տալիս, թե զբոսաշրջիկների կողմից ժամանման վայրում կատարված ծախսերն ինչպես են անդրադառնում տեղացիների եկամուտների, զբաղվածության, արտադրության, ներդրումների վրա:









Comments