Զբոսաշրջային ռեգիոններ


Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը՝ ԶՀԿ-ն, աշխարհը պայմանականորեն բաժանում է 5 ռեգիոնների՝ Եվրոպա, Ասիա-Խաղաղօվկիանոսյան, Ամերիկաներ, Մերձավոր Արևելք, Աֆրիկա:


զբոսաշրջային-տարածաշրջան-տուրիստական-տարածաշրջաններ-զբոսաշրջային-ռեգիոններ-տուրիստական-ռեգիոններ

Ռեգիոնների աշխարհագրական սահմաններն սկզբունքորեն տարբերվում են աշխարհամասերի մեզ հայտնի ընդունված սահմաններից: Օրինակ, Եգիպտոսը գտնվում է Աֆրիկա մայրցամաքում, սակայն ԶՀԿ-ն այն ներառում է Մերձավոր Արևելք ռեգիոնի կազմի մեջ: Պատճառն այն է, որ ԶՀԿ նման բաժանում իրականացրել է միջազգային զբոսաշրջային ժամանումների աշխարհագրական ուղղությունն ընդգծելու համար: 

Ի դեպ, Հայաստանի Հանրապետությունը մտնում է Եվրոպա ռեգիոնի՝ Կենտրոնական/Արևելյան Եվրոպա ենթառեգիոնի կազմի մեջ:

Comments